Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀԱԿ-ը, որն այլեւս ինստիտուցիոնալ ընդդիմություն է, գնալով սերտաճում է իշխանության հետ. այսօր հրավիրված մամլո ասուլիսում նման տեսակետ հայտնեց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:
Ըստ նրա` 2008-ի նախագահական ընտրություններից հետո ՀԱԿ-ն ընտրել էր հեղափոխական ուղին, սակայն այս փուլում տեղի է ունեցել մարտավարության փոփոխություն, այսինքն` ընդդիմությունը իշխանության հետ սերտաճելու կուրս է վերցրել:
«ՀԱԿ-ը համագործակցում է իշխանության հետ` իշխանությունը կիսելու հարցում: Բայց միաժամանակ, որպեսզի իր համար ալիբի ստեղծի, անընդհատ խոսում է արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման անհրաժեշտության մասին»,- ընդգծել է քաղաքագետը` հավելելով, որ դա այն ալիբին է, որի միջոցով փորձ է արվելու սեփական ազդեցության տակ պահել բողոքավոր ընտրազանգվածի ամենառադիկալ մասին, որպեսզի նա չհիասթափվի եւ երես չթեքի Կոնգրեսից: