Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախյան հարցի շուրջ բանակցությունները տեղից կշարժվեն, եթե երկու կողմերն էլ, միջնորդներն էլ նույն սկզբունքներով առաջնորդվեն:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն ասաց, որ վերջին 1.5 տարվա ընթացքում Ադրբեջանը կախված է Մադրիդյան նոր սկզբունքներից, իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ հայկական կողմը դեմ են դրանց:
«Երբ սկսեն նույն բաների մասին խոսել, ապա այդ դեպքում բանակցությունները տեղից շարժելու հավանականություն կունենան: Եվ եթե Սոչիում դա ստացվի, լավ կլինի»,- ասաց Կ. Մանոյանը` նկատի ունենալով մարտի 5-ին Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը:
Ինչ վերաբերում է Արցախի անկախության ճանաչմանը, Կ. Մանոյանը նշեց, որ այնքան էլ հուսալի չէ այն մոտեցումը, թե ՀՀ-ն այն կճանաչի պատերազմի սկսվելու դեպքում. «Ասեմ, որ այդ ժամանակ ուշ կլինի արդեն: Պատերազմի ժամանակ պիտի միացում հայտարարենք, վերջանա: Սակայն մտահոգություն կա, որ այսօր ճանաչումը կարող է խանգարել բանակցություններին: Սա նշանակում է, որ բանակցությունների տապալման դեպքում պետք է ճանաչենք, ոչ թե սպասենք պատերազմի վերսկսմանը»: