|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Այսօր` ժամը 12.03-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել այն մասին, որ հրդեհ է բռնկվել Նորքի 5-րդ զանգվածում` նախկին կոշիկի գործարանում:
Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ կայքից, դեպքի վայր են մեկնել վեց մարտական հաշվարկ և ԱԻ արձագանքման խմբերը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Միկոյան փողոցի թիվ 12 հասցեում գտնվող փրփրապլաստի արտադրամասում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.41-ին, մարվել` 12.50-ին:
Ըստ նախնական տվյալների` արտադրամասից այրվել է 700 քմ հատված`պենոպլաստով: Զոհեր և վիրավորներ չկան: