|
Փոխարժեքներ
08 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Երեկ Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդին հիվանդանոց են տեղափոխել` գաստրոէնտերիտի ախտանշաններով: 10 տարվա ընթացքում առաջին անգամ թագուհին ստիպված կլինի մի քանի օր հիվանդանոցում անցկացնել: Բուկինգհեմյան պալատը վստահեցնում է, որ թագուհին իրեն լավ է զգում, իսկ հիվանդաոցում է ապահովության համար. տեղեկացնում է BBC-ն:
Ի դեպ, թագուհին հրաժարվել է հիվանդանոց գնալ շտապ օգնության մեքենայով, նախընտրել է սեփական ավտոմեքենան: Հրաժարվել է նաեւ ուղեկցողներից, անգամ` ամուսնու ներկայությունից: