կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-30 14:59
Հասարակություն

Դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետը Ամանորը հիվանդանոցում կանցկացնի. նրա վիճակում փոփոխություն չկա

Դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետը Ամանորը հիվանդանոցում կանցկացնի. նրա վիճակում փոփոխություն չկա

Մոտ 3.5 ամիս առաջ Եղեգնաձորում դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանն Ամանորը հիվանդանոցում կանցկացնի. նրա վիճակում որեւէ փոփոխություն չկա: Այս մասին NEWS.am- ի հետ զրույցում ասաց փոխգնդապետի եղբայրը`Կարեն Մխիթարյանը:

Նա նշեց, որ իրենք գրեթե ամեն օր այցելում են կոմայի մեջ գտնվող եղբորը: «Դեռ չենք որոշել՝ ինչպես ենք դիմավորելու Նոր տարին, բայց երեւի ծնողներս եղբորս մոտ կլինեն»,-ասաց նա:

Ավելի վաղ ՔԿ-ն հայտնել էր, որ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը 2019թ. սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել: Սակայն դեպքին ականատես 4 սպաներն ասել են, որ նախկին մարզպետը եղել է դեպքի վայրում եւ հետեւե է միջադեպին` չկանխելով այն: Հիշեցնենք, որ ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի է ենթարկվել սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքում: Այս գործով մեղադրանք է առաջադրվել Վայոց Ձորի նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը։

Ավելի ուշ, որպես մեղադրյալ ներգրավվեց նաեւ Գրիգորյանի եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը։ Երկուսն էլ կալանքի տակ են։ Քննչական կոմիտեն առգրավվել է նաեւ դեպքի վայրի տեսախցիկները՝ մարզպետ Տրդատ Սարգսյանի մասնակցությունը միջադեպին ստուգելու համար: Միջադեպից մեկ շաբաթ անց Տրդատ Սարգսյանը հրաժարական տվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից։