կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-02 15:35
Աշխարհ

ԱՄՆ ներգաղթյալներն ազատության մեջ են

ԱՄՆ ներգաղթյալներն ազատության մեջ են

ԱՄՆ-ի ներքին գործերի նախարարությունը ազատազրկման վայրերից 2000-ից ավելի ոչ օրինական ներգաղթյալների ազատ է արձակել. նրանք պետք է վտարվեին երկրից: Եվս 3000-ը ազատ կարձակվեն մեկ ամսվա ընթացքում: Այս մասին հաղորդում է Associated Press-ը: Զանգվածային այս ազատման պատճառը նախատեսված միջոցների սակավությունն է, որն առաջացել է բյուջեի սեկվեստրի հետևանքով:

 

ԱՄՆ ներքին գործերի նախարարության կողմից փետրվարի 15-ից սկսված զանգվածային ազատ արձակումները քննադատության ալիք են բարձրացրել, ինչն էլ հանգեցրել է իրականացվող միջոցառման ժամանակավոր դադարեցման:

 

Անօրինական ներգաղթյալները ազատ են արձակվել հիմնականում ԱՄՆ-ի Արիզոնա, Կալիֆոռնիա, Ջորջիա և Տեխաս նահանգներից: