Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Կեցցե Մեծամորը, կեցցե մեր հաղթանակը, մինչեւ հաղթանակ, չվախենաք» եւ այլ կոչերով այսօր Մեծամորի իր աջակիցներին դիմեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նրա հետ հանդիպման էին եկել բազմաթիվ մեծամորցիներ: Րաֆֆի Հովհաննիսյանը, իր խոսքն ուղղելով հավաքված բազմությանը, նշեց, որ ոստիկանները այժմ ապահովում են հանրահավաքի մասնակիցների անվտանգությունը, շնորհակալություն հայտնեց նրանց դրա համար եւ նշեց, որ այսուհետեւ բոլորը համերաշխ պետք է լինեն: Իսկ եթե որեւէ մեկը խախտի օրենքը` պատասխան է տալու:
Հովհաննիսյանը նշեց, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, եւ ժողովուրդը պետք է իրացնի իր իրավունքը` հանուն իր եւ սերունդների ապագայի:
«Որքան էլ մարդիկ խոսում էին վախի մասին եւ նշում էին, թե անհնար է, մենք ասացինք` հնարավոր է: Չասացինք պարտադիր է, այլ` հնարավոր է»,- նշեց նա:
Հանդիպման ժամանակ հանրահավաքի մասնակիցները վանկարկում էին` Հայաստան եւ «Մենք Րաֆֆիի հետ ենք»: