կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-18 15:50
Քաղաքական

Թիվ 02/08 ընտրատեղամասում ընտրությունները դադարեցվել են

Թիվ 02/08 ընտրատեղամասում ընտրությունները դադարեցվել են

 

Երեւանի 02/08 ընտրատեղամասում չհրկիզվող պահարանի բանալին կոտրվել է եւ մնացել փականի մեջ, ինչի պատճառով հանձնաժողովի անդամները չեն կարողանում նոր քվեաթերթիկներ ու ծրարներ հանել. ահազանգում է «Իլուրը»:
Կայքը գրում է, որ նշված ընտրատեղամասում ընտրությունները դադարեցվել են, հանձնաժողովի անդամները սպասում են ԿԸՀ-ից մարդկանց, ովքեր պետք է որոշեն, թե ինչ անել: 
Չհրկիզվող պահարանում են պահվում քվեաթերթիկներն ու ծրարները: