Փոխարժեքներ
15 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
Ավստրիական Ֆելդկիրխ քաղաքում Հոլոքոստը հերքած տղամարդը 12 ամսվա պայմանական ազատազրկման է դատապարտվել. հայտնում է World Israel News-ը:
Իր ֆեյսբուքյան էջում նա գրել է, թե Հիտլերի հրամանով համակենտրոնացման ճամբարներում հրեաների զանգվածային սպանությունները հենց հրեաների հորինած պատմություններն են:
«Այդպիսով` ամբաստանյալը խախտել է Ավստրիայի հականացիստական օրենքները»,- ասվում է դատարանի վճռում:
Բացի այդ` տղամրադը մեղավոր է ճանաչվել նաև մուսուլմաններին վիրավորելու մեջ. նրանց «պարազիտներ» էր անվանել: Դրա համար էլ նա պետք է 1140 եվրոյի չափով տուգանք մուծի:
Գաղտնիության մասին ավստրիական օրենքի համաձայն` ամբաստանյալի անունը չի հրապարակվում: