Փոխարժեքներ
27 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.71 |
EUR | ⚊ | € 446.43 |
RUB | ⚊ | ₽ 4.5866 |
GBP | ⚊ | £ 510.8 |
GEL | ⚊ | ₾ 141.38 |
Իբրեւ վկայություն
Միանգամից երկու ընկեր պարգեւեց ինձ
հանկարծակի շռայլացած երկինքը.
մեկը ծնվեց` հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը`
միանգամից հարյուր հիսուն տարեկան,
մյուսը ծնվեց` փետրվարի 7-ին, ժամը ինսունվեցին
միանգամից հարյուր վաթսուն տարեկան,
բայց մեր զրույցները, կյանքերը այսինքըն,
էլի չստացվեցին,
ընդհատվեցին,
այսինքն` չըհամընկան.
փետրվարի 8-ին, ախ, հանկարծամահ եղա ես ինքս,
ու հիմա ես չկամ այլեւս, իսկ նրանք` կան։
Վահագն Աթաբեկյան
08.02.2013թ.