Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՔԾ է ժամանել նախկին ոստիկանապետ, պատգամավոր Ալիկ Սարգսյանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ ՀՔԾ է եկել շորթման գործով հանցագործության մասին հաղորդման վերաբերյալ վկայություն տալու:
Հիշեցնենք, որ նախկին ոստիկանապետը շաբաթներ առաջ հաղորդում էր ներկայացրել ՔԿ, ըստ որի՝ ՀՀ Արարատի մարզի նախկին մարզպետը 2012 թվականից սկսած արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 60.000 ԱՄՆ դոլար գումար։
Լրագրողների հարցին` թե արդյոք կարող է որևէ կարգավիճակով ներգրավվել «Մարտի 1-ի» գործում, Ալիկ Սարգսյանը նկատեց, որ «Մարտի 1»-ի հետ որևէ կապ չունի, բայց որ գործը պետք է բացահայտվի՝ չի կասկածում:
Նախկին ոստիկանապետը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նորմալ է վերաբերվում իրավապահ մարմինների կողմից կոռուպցիոն բացահայտումներին: