|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ նախագահ, առողջապահության փորձագետ Անուշ Պողոսյանը գրում է․
«2024 թվականի մարտի 11-ին մամուլը ողողվեց մի գույժով՝ 9 տարեկան երեխան հիվանդանոցում մահացել էր, նախնական ախտորոշումն էր «Ջրծաղիկ»: Հաշվի առնելով միջազգային ցուցանիշները,ըստ որի 60 000 ջրծաղիկի դեպքից մեկի մոտ կարող է մահ արձանագրվել, ես հասկանում եմ, որ մեր առողջապահական համակարգը էպիդեմիոլոգիական առումով լուրջ բացթողումներ ունի, որ մեր երեխաները հասել են առողջական այն խնդրին, որ այսօր արդեն մահ է գրանցվում: Եվ ահա ի պատասխան հարցումների՝ ստանում եմ հետևյալ տեղեկատվությունը, որ Հայաստանի Հարնապետությունում ջրծաղիկը վերջին 3 տարիների ընթացքում աճել է շուրջ 4 անգամ, բայց ՀՀ առողջապահության նախարարությունը դեռ «մտածում է» կանխարգելման մասին․․․․։
Հ.Գ. Իսկ ո՞ւր մնաց հանրային առողջապահական խնդիրների վերլուծությունը, թե՞ հանրային առողջապահական խնդիրը միայն քաղաքապետերի հետ նկարվելն է՝ առողջ ապրելակերպի խթանման շրջանակներում․․․․»։