Անգլիական Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը գլխավորում է վերջին 15 տարիների լավագույն մարզիչների ցուցակը, որը հրապարակել է Ֆուտբոլային պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան` IFFHS:
Վարկանիշը կազմվել է ամենամյա հարցումների հիման վրա, որոնք անցկացվում են` սկսած 1996թ-ից: Համաձայն այդ հարցումների` յուրաքանչյուր մրցաշրջանի ավարտին միավորներ հավաքում էին 20 լավագույն մարզիչներ:
Շոտլանդացի մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը, ով աշխատում է Մանչեսթեր Յունայթեդի հետ 1986թ-ից, 222 միավորով գերազանցել է մեկ այլ անգլիացի վետերան Արսեն Վենգերին, ով գլխավորում է Արսենալը 1996թ-ից:
Վերջին 15-ամյակի լավագույն մարզիչների եռյակը եզրափակում է Մարչելո Լիպին (146միավոր), ով փոքր տարբերությամբ շրջանցել է Ռուսաստանի հավաքականի նախկին մարզիչ Գուս Հիդինկին (141):
Վերջին 15 տարիների լավագույն մարզիչները IFFHS-ի վարկածով`
1. Ալեքս Ֆերգյուսոն (Շոտլանդիա) - 222 միավոր
2. Արսեն Վենգեր (Ֆրանսիա) - 186,
3. Մարչելո Լիպի (Իտալիա) - 146,
4. Գուս Հիդինկ (Հոլանդիա) - 141,
5. Ժոզե Մոուրինիո (Պորտուգալիա) - 135,
6. Օտմար Հիցֆելդ (Գերմանիա) - 134,
7. Լուիզ Ֆելիպե Սկոլարի(Բրազիլիա) - 133,
8. Մարսելո Բիելսա (Արգենտինա) - 127,
9. Սվեն-Էրան Էրիքսոն (Շվեդիա) - 126,
10. Ֆաբիո Կապելո (Իտալիա) - 120