Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գյումրին հռչակվել է 2013թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք: Տոնական միջոցառումների ցանկը հստակեցնելու համար Հայաստան է ժամանել ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի պատվիրակությունը: Երեկ պատվիրակության անդամները եղան Գյումրիում` այցելեցին Պատվո բլուր, այնուհետեւ` թիվ 102 ռուսական ռազմաբազա:
ՀՀ-ում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, դիմելով զինվորներին, նշեց, որ նրանք կարեւոր առաքելություն են կատարում: Ըստ նրա, ծառայությունը կրկնակի կարեւոր է այս զինվորների համար, քանի որ նրանք հսկում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը:
«Դուք հսկում եք այնպիսի մի երկրի անվտանգությունը, որի ժողովրդին ռուս ժողովրդի հետ կապում է դարավոր ընկերությունը եւ քրիստոնեությունը»,-ասաց դեսպանը:
Գեղասահքի եռակի օլիմպիական չեմպիոն Իրինա Ռոդնինան էլ իր հերթին նշեց, թե իր հայրը հրամանատար է եղել եւ ինքը հոր հետ շատ եմ շրջել տարբեր զորամասերում: Ըստ Ռոդնինայի, ծառայությունը երբեք հեշտ չի լինում, դրա համար էլ նա զինվորներին ցանկացավ մաղթել հետաքրքիր ծառայություն:
Միջազգային մշակութային համագործակցության գծով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյն էլ համոզված էր, որ Գյումրում առկա Պոտվո բլուրն ու այս ռազմաբազան սիմվոլներ են, որոնք ցույց են տալիս, թե որքան ամուր են կապված հայ եւ ռուս ժողովուրդները միմյանց հետ.«Այս տարի Գյումրին մշակութային մայրաքաղաք է հռչակվել. հուսով եմ` տարին նաեւ ձերը կլինի»:
Մանրամասները` տեսանյութում: