կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-15 09:10
Արցախ

Նախագահն անձամբ է հսկում քննության ընթացքը

Նախագահն անձամբ է հսկում քննության ընթացքը

2013թ. դեկտեմբերի 29-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային հերոս, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի դեմ մահափորձի գործով ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն անձամբ է գնացել ԼՂՀ ոստիկանություն եւ խիստ հանձնարարականներ տվել: Այս մասին  «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է Վիտալի Բալասանյանի եղբայրը` Վաչիկ Բալասանյանը. «Սահակյանն ասել է, որ բոլոր ուժային կառույցները համատեղ քննություն տանեն եւ հատ-հատ այն բացահայտեն»: Վաչիկ Բալասանյանը նաև  տեղեկացրել է, որ  այդ օրը Բակո Սահակյանը եւ Վիտալի Բալասանյանը ոստիկանությունում հանդիպել են ու զրուցել. «Երկար քննարկում չի եղել, բայց զրուցել են: Ես վստահ եմ, որ այս գործով քննչական մարմինները լուրջ զբաղվում են, ու այն կբացահայտվի»:

 

Հիշեցնենք, որ նշված օրը Բալասանյանի մեքենային ամրացված ինքնաշեն պայթուցիկը շրջադարձի վրա արգելակելու ժամանակ պոկվել եւ ընկել էր՝ ձախողելով պլանավորված պայթյունը