|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ՀՀ ԱՆ-ն տեղեկացնում է, որ հունվարի 8-ից առ այսօր հանրապետության տարածքում բնակչության շրջանում արձանագրվել է սննդային թունավորման` բոտուլիզմի 4 դեպք` 5 տուժածով:
Դեպքերն արձանագրվել են Արարատի, Վայոց ձորի, Կոտայքի և Արմավիրի մարզերում: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորումներն առաջացել են տնային պայմաններում պահածոյացված վարունգի մարինադի, կարմիր պղպեղի, շուշանի, ծիծակի օգտագործման հետևանքով: Այլ սննդային թունավորման դեպքեր չեն արձանագրվել:
Արձանագրվել է նաև ալկոհոլի չարաշահման 39 դեպք, որից 11-ն ընթացել են թունավորման երևույթներով: Բոլոր հիվանդները դուրս են գրվել լավացումով: