|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Մայիսի 27-ին, ժամը 21.00-ին, Երևանի Արաբկիրի 27-րդ փողոցի 1/6 շենքի պահակից ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ` զենքով կրակել է շենքի դիմաց գտնվող շինության պատի տակ դրված շշերին:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 1993 թ. ծնված Գոռ Ս.-ն իր մոտ առանց թույտվության պահվող «MP-512» տիպի, 4.5 մմ տ/չ օդամղիչ զենքով կրակոցներ է արձակել Արաբկիր 21-րդ փողոցի թիվ 2 շենքի մոտակայքում գտնվող, ջրի պոմպակայանի պատի տակ դրված դատարկ շշերին: Ժամը 23.30-ին Գոռ Ս.-ն ներկայացել է բաժին և ներկայացրել նշված զենքը, որը առգրավվել է` փորձաքննության ուղարկելու համար: Կատարվում է հետաքննություն: