կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-27 14:41
Հասարակություն

Բնապահպանության ոլորտն էլ է տնտեսական աճ գրանցել

Բնապահպանության ոլորտն էլ է տնտեսական աճ գրանցել

2012 թվականի 9 ամիսների ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարության ոլորտի կազմաերպությունների կողմից գրանցվել է տնտեսական աճ: Այդ աճի ցուցանիշներն այսօր ներկայացվեց կառավարությանը` հաշվետվության տեսքով:

 

Ըստ այդմ` բնության հատուկ պահպանվող տարածքներում կատարված բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, գենոֆոնդի, բնության ժառանգության գիտական ուսումնասիրության, պահպանության, վերականգնման, վերարտադրության, հաշվառման, գույքագրման դիտանցի ապահովումն, ինչպես նաև տնկարկների պահպանության և պաշտպանության իրականացման աշխատանքների արդյունքում 2011 թվականի 9 ամսվա հասույթը կազմել է 513 միլիոն 210 հազ. դրամ, իսկ 2012 թվականի նույն ժամանակաշրջանում 557 միլիոն 220 հազ. դրամ:

 

2012 թվականի 9 ամիսների ընթացքում 2011 թվին նույն ժամանակաշրջանի համեմատ հասույթի աճը կազմել է 44 միլիոն 010 հազ. դրամ կամ 8.5 %:

 

Թափոնների ուսումնասիրության ծառայությունների և հանրապետության ջրային օբյեկտների և օդային ավազանի աղտոտվածության վիճակի մոնիտորինգի իրականացում Շրջակա միջավայրի աղտոտման, այդ թվում օդի աղտոտման դեմ պայքարի և թափոնների ուսումնասիրության աշխատանքների արդյունքում 2011 թվականի 9 ամսվա հասույթը կազմել է 96 միլիոն 734 հազ. դրամ, իսկ 2012 թվականի նույն ժամանակաշրջանում 107 միլիոն 923 հազ. Դրամ: 2012 թվականի 9 ամիսների ընթացքում 2011 թվին նույն ժամանակաշրջանի համեմատ հասույթի աճը կազմել է 11.5 %:

 

«Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ը 2011 թվականի 9 ամիս կատարած փորձաքննությունների արդյունքում հասույթը կազմել է 20130,0 հազ. դրամ, իսկ 2012 թվականի նույն ժամանակաշրջանում 21994,0 հազ. դրամ: 2012 թվականի 9 ամիսների ընթացքում 2011 թվին նույն ժամանակաշրջանի համեմատ հասույթի աճը կազմել է 1864,0 հազ. դրամ կամ 9.2 %:

 

«Տեղեկատվական վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ը հանրապետությունում շրջակա միջավայրի և բնական ռեuուրuների առանձին բաղադրիչների մաuին տվյալների հավաքագրման ու վերլուծության հիման վրա համապատաuխան համակարգչային շտեմարանների (բազա) uտեղծման և վարման արդյունքում, ինչպես նաև պետական մարմիններին, հաuարակական կազմակերպություններին ու հաuարակությանն այդ շտեմարաններում պարունակվող տեղեկությունների տրամադրումը ապահովելու համար 2011 թվականի 9 ամիսների ընթացքում հասույթ է ստացել 14 միլիոն 273 հազ. Դրամ` հասույթի աճը կազմել է 5 միլիոն 121 հազ. դրամ կամ 35.8 %:

 

«Հիդրոերկրաբնական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ՀՀ տարածքի ստորերկրյա քաղցրահամ ջրերի հիդրոերկրաբանական մոնիտորինգի վարման աշխատանքների իրականացնելու համար ծրագրի շրջանակներում նախատեսված և իրականացված ՀՀ տարածքի uտորերկրյա քաղցրահամ ջրերի հիդրոերկրաբանական մոնիտորինգի վարման (այդ թվում` ռեժիմային դիտարկումներ, ջրի մակարդակի, ծախսի, ջերմաuտիճանի չափում, ջրի նմուշառում և քիմիական անալիզների կատարում) աշխատանքների կատարման համար 2011 թվականի 9 ամիսների ընթացքում հասույթ է ստացել 43 միլիոն 292 հազ. դրամ, իսկ 2012 թվականի նույն ժամանակաշրջանում հասույթը կազմել է 48միլիոն 491 հազ. դրամ:2012 թվականի 9 ամիսների ընթացքում 2011 թվին նույն ժամանակաշրջանի համեմատ հասույթի աճը կազմել է 12 %:

 

«Հայաստանի բնության պետական թանգարան» ՊՈԱԿ-ը իր իրավասությունների սահմաններում կատարված աշխատանքների համար 2011 թվականի 9 ամիսների ընթացքում հասույթ է ստացել 21475.2 հազ. դրամ, իսկ 2012 թվականի նույն ժամանակաշրջանում հասույթը կազմել է 28 միլիոն 65 հազ. դրամ: 2012 թվականի 9 ամիսների ընթացքում 2011 թվին նույն ժամանակաշրջանի համեմատ հասույթի աճը կազմել է 30.6 %: