|
Փոխարժեքներ
20 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Այսօր` դեկտեմբերի 22-ին, Երևանում կայանալու է միանգամից երեք կուսակցությունների համագումար` ՀՀՇ-ի, ՕԵԿ-ի եւ «Ժառանգության»:
Ի դեպ, վերջինս համագումարը կազմակերպում է համապարփակ հանրային ժողովի տեսքով, որտեղ պաշտոնապես կհայտարարվի Րաֆֆի Հովհաննիսյանի` նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին:
ՕԵԿ-ն իր համագումարում պաշտոնապես հայտարարելու է, որ 2013թ. նախագահական ընտրություններում սատարելու է Սերժ Սարգսյանի թեկնածությանը: Ի դեպ, ՕԵԿ-ն իր համագումարին հրավիրել է միայն ՀՀԿ-ին:
Ինչ վերաբերում է ՀՀՇ-ի համագումարին, ապա ակնկալվում է, որ հայտարարություն կարվի նախագահական ընտրություններում ՀԱԿ-ի մասնակցության ձեւաչափի վերաբերյալ: ՀՀՇ-ի համագումարին հրավիրված են ՀԱԿ-ին մաս կազմող բոլոր կուսակցությունները, ինչպես նաեւ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը»: