կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-19 15:04
Առանց Կատեգորիա

Ըստ Սահակաշվիլիի` երկրում թալիբանացման գործընթաց է սկսվել

Ըստ Սահակաշվիլիի` երկրում թալիբանացման գործընթաց է սկսվել

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին «Վրացական երազանք»-ին անվանել է «ավերողների բրիգադ» եւ հայտարարել, որ երկրում թալիբանացման գործընթաց է սկսվել. տեղեկացնում է apsny.ge-ն:

 

«Ցավում եմ, բայց երեկ Վրաստանի կառավարությունը հայտարարել է քայքայման լայնածավալ ծրագրի մասին: Արդի ժամանակաշրջանում քաղաքական ավերման օրինակ ցույց տվեցին թալիբները Աֆղանստանում: Չեմ կարծում, որ 21-րդ դարում Վրաստանը պետք է խայտառակ լինի ամբողջ աշխարհում իր թալիբանացմամբ»,- ասել է նա:

 

Նշենք, որ վրաց նախարարներից մեկը հայտարարել էր, որ «Ազգային շարժումը» պետք է վերացվի` ոչ միայն որպես կազմակերպություն, այլեւ որպես ապագա:

 

«Մեր ժողովուրդը քվեարկել է սոցիալական կայունության բարելավման օգտին, այլ ոչ` ավերման: Ընտրություններից առաջ ես ասում էի, որ, ցավոք, վտանգ կա, որ իշխանության կգա ավերիչների մեծ բրիգադ, եւ դա շատերն ընդունում էին ծիծաղով` թե Սահակաշվիլին, ինչպես միշտ, չափազանցնում է: Ցավոք, նրանք այդ խոստումներն իրականացնում են, համենայն դեպս, խոստանում են, որ կիրականացնեն»,- հայտարարել է Սահակաշվիլին: