Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստան-Եվրոպական Միություն մարդու իրավունքների շուրջ երկխոսության հերթական հանդիպումը. հայտնում է ՀՀ ԱԳՆ լրատվական բաժինը:
Հանդիպումն անցել է բաց եւ կառուցողական մթնոլորտում, որի ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն եւ մտահոգություն ներկայացնող հարցեր, ինչպես նաեւ՝ մարդու իրավունքների ոլորտում կոնկրետ համագործակցության հնարավորությունները:
Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը, պատվիրակության կազմում էր նաեւ արդարադատության փոխնախարար Եղիշե Կիրակոսյանը: ԵՄ պատվիրակությունը գլխավորում էր Եվրոպական արտաքին գործերի ծառայության Մարդու իրավունքների քաղաքականության ուղենիշների ստորաբաժանման ղեկավար Էլիզաբեթ Թիզոնը:
Երկխոսության ընթացքում մտքեր են փոխանակվել մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգի, դատական բարեփոխումների, ընտրությունների եւ ընտրական համակարգի, ազատ արտահայտվելու եւ տեղեկատվության ազատության, քաղաքացիական հասարակության ներգրավման, խոցելի խմբերի իրավունքների եւ այլ հարցերի շուրջ:
Պատվիրակությունները քննարկել են նաեւ մարդու իրավունքների շուրջ համագործակցության հնարավորությունները միջազգային կազմակերպությունների, մասնավորապես` ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ Եվրոպայի խորհրդի շրջանակներում: