|
Փոխարժեքներ
20 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ըստ «Ժողովուրդ»-ի՝ ՀՀ ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրների՝ երեկ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը ՀՀ անձնագրերի եւ վիզաների վարչությունից ստացել է տեղեկանք վերջին 10 տարում Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության մասին:
Այս լուրը հետաքրքիր է այն առումով, որ 2003թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀ ոստիկանությունը նման տեղեկանք չտվեց Կարապետյանին: 10 տարվա մշտական բնակության մասին տեղեկանք չտրվեց նաեւ 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ:
Ըստ երեւույթին` այս անգամ Կարապետյանին անհրաժեշտ տեղեկանքը տրվեց, քանի որ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահն արդեն հայտարարել է, որ չի առաջադրվելու: Այլ կերպ ասած՝ վտանգ չկա: