|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Նոյեմբերի 2-ին Ժամանակակից արվեստի թանգարանում բացվել է երիտասարդ անգլիացի նկարիչ Ռիս Ուայթհեդի առաջին անհատական ցուցահանդեսը:
«Ցուցահանդեսը կոչվում է «Հայաստան 1»: Ռիս Ուայթհեդի աշխատանքների այս շարքը հիմնված է իր` Հայաստանում գտնվելու փորձառության վրա»,- yerkir.am-ին ասաց թանգարանի փոխտնօրեն Զառա Այրումյանը` հավելելով, որ նրա նկարներում պատկերված չեն հայկական տեսարաններ, այլ նկարչի` Հայաստանում գտնվելու ժամանակ ծնված զգացողություններն են նկարի վերածվել:
Ցուցահանդեսը կտեւի մինչեւ նոյեմբերի 12-ը: