Փոխարժեքներ
10 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.78 |
EUR | ⚊ | € 432.41 |
RUB | ⚊ | ₽ 4.5619 |
GBP | ⚊ | £ 501.83 |
GEL | ⚊ | ₾ 141.95 |
Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլլան Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին հրավիրել է հաջ անել Մեքքա. գրում է The Daily Star-ը` վկայակոչելով Էր Ռիադում Իրանի դեսպան Մոհամեդ Հոսեյնին:
Դեսպանը նաեւ նշել է, որ նախագահն արդեն ընդունել է հրավերը եւ հաջորդ շաբաթվա սկզբին կմեկնի Սաուդյան Արաբիա:
Ավելի վաղ, Ահմադինեժադն ասել էր, թե ուխագնացություն կատարելու ցանկություն ունի, սակայն սուրբ վայրեր կմեկնի միայն այն դեպքում, երբ հրավիր ստանա Սաուդյան թագավորից:
Իրանի նախագահի` ԶԼՄ-ների հետ կապերի հարցերով խորհրդական Ալի Աքբար Ջավաֆեքրը հայտարարել է, որ Ահմադինեժադի այցը կարեւոր փուլ կլինի երկու երկրների հարաբերություններում:
Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ ամերիկյան հատուկ ծառայությունները հայտարարեցին, թե Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպանի դեմ իրանցիները մահափորձ են կազմակերպել, ինչն էլ երկու երկրների հարաբերությունների կտրուկ սառեցում էր առաջացրել: Երկուսն էլ հայտարարեցին, որ բողոքելու են ՄԱԿ` Էր Ռիադը` մահափորձի կազմակերպման, Թեհրանը` զրպարտության համար:
Ի դեպ, մինչ այդ էլ երկու երկրների հարաբերությունները բարձրության վրա չեն եղել. նրանք Պարսից ծոցի տարածաշրջանում հիմնական հակառակորդներ են. պայքարում են ոչ միայն կրոնական, այլեւ քաղաքական ու ռազմական ոլորտներում առաջատար լինելու համար: