|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
ՀԱԿ-ի` խորհրդարանում հայտնվելու շանսերը «Երկիր»-ի հետ զրույցում հանրապետական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը ռեալ գնահատեց, բայցեւ հավաստիացրեց, որ ՀԱԿ-ին երբեք չի հաջողվի մեծամասնություն կազմել: Խորհրդարանում ՀԱԿ-ի տեղերը, ըստ Պետրոսյանի, կարող են լինել 15-20: Բայց այն, որ խորհրդարանի միջոցով է ՀԱԿ-ը պատրաստվում հասնել նախագահի հրաժարականի պահանջին, Պետրոսյանն անիրականանալի է համարում:
«Դեռ ամիսներ առաջ եմ ասել, որ ՀԱԿ-ն ընդամենը պատրաստվում է հերթական ընտրությունների. մի օր սա է ուզում, մի օր նա, մուկնուկատու է խաղում, իսկ արդյունքում մեծ ընտրազանգված կորցնում»,- նշեց պատգամավորը եւ հավելեց, որ նախագահի հրաժարական կարող է պահանջել ԱԺ-ում պատգամավորների մեծամասնությունը:
Նա հավանական համարեց, որ ԱԺ-ում որոշակի տեղեր զբաղեցնելուց հետո ՀԱԿ-ը դրանով բավարարվի եւ այլեւս նախագահի հրաժարական չպահանջի: