Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանի հետ «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Կարինե Հակոբյանի այսօրվա բանավեճն սպասվածից ավելի բուռն անցավ:
Կարինե Հակոբյանը նախ հայտարարեց, որ իշխանության եւ ՀԱԿ-ի միջեւ տեղի ունեցող գործընթացը հետեւանք է մեր չկայացած քաղաքական դաշտի, որովհետեւ ընդդիմություն-իշխանություն համագործակցությունը պետք է ինստիտուցիոնալ բնույթ կրի, ոչ թե մեկանգամյա միջոցառում լինի, այնուհետեւ կարծիք հայտնեց, որ երկխոսությունը ո'չ ֆուտբոլային, ո'չ էլ, առավել եւս, շախմատային քաղաքականություն է, այլ ավելի շատ հիշեցնում է պոկեր խաղը, որտեղ կողմերից երկուսը, չունենալով իրենց ձեռքին իրական խաղաքարտ, ստիպված են դիմել բլեֆի, եւ մոլորության մեջ գտնվողը հասարակությունն է:
«Այկիդո պարապել էինք, շախմատ խաղացել էինք, բայց պոկեր... Քաղաքական դաշտում չեմ կարծում, որ ճիշտ էր խաղալը կամ ակնարկելը»,- նրան արձագանքեց Հովհաննես Սահակյանը:
Նշելով, որ երկխոսության գործընթացը նորմալ է գնահատում, պատգամավորն ընդգծեց, որ իշխանությունը փորձում է ներքաղաքական իրավիճակում կայունություն մտցնել, այն կուլտուրան մտցնել, որ «պետք չէ բիրտ, տապորային քաղաքականությամբ ինչ-որ քայլեր կատարել»:
«Մենք գնում ենք հարցերի շուրջ խաղաղ բանակցություններ կազմակերպելու եւ իրականացնելու ճանապարհով, եւ եթե այդ ճանապարհին որոշ մարդիկ, լրատվամիջոցներ, քաղաքական ուժեր կամ ուժիկներ պետք է դա խաղաքարտ սարքեն իրենց համար, այլ պիտակներ տան եւ դրանով իսկ բավարարվեն, ապա կարող ենք ասել, որ մենք պատրաստ ենք նաեւ բավարարել, պատրաստ ենք որոշակի առումով հովանի լինել, որպեսզի իրենք ավելի կոմֆորտ զգան իրենց այս քաղաքական դաշտում, հատկապես, երբ շոգ է»,- հավելեց պատգամավորը: