|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ռուսական «Ուրալի» պաշտպան Դենիս Թումասյանը Onedivision.ru-ի հետ զրույցում խոսել է նաև Հայաստանի հավաքականի մասին:
Այն հարցին, թե, արդյոք, նա հրավեր ստացե՞լ է Հայաստանի հավաքականից վերջին ընտրական խաղերում, Թումասյանը պատասխանել է. «Ո՛չ, այնտեղ ինչ-որ անհասկանալի բան է կատարվում, գուցե հաջորդ շրջափուլի սկզբում հրավիրեն, տեսնենք»,- ասել է 27-ամյա պաշտպանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերին Դենիս Թումասյանը հրավիրվել էր հավաքական Անդորրայի և Սլովակիայի դեմ խաղերին մասնակցելու, սակայն չէր ժամանել:
Իսկ ավելի ուշ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը կտրուկ փակել էր այդ հարցը` ասելով, որ Թումասյանը հայ չէ, միայն ազգանունն է հայկական, և քանի ինքը ֆեդերացիայում է, Դենիսը Հայաստանի հավաքական ոտք չի դնի: