Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Թերթի ունեցած հավաստի տվյալներով` առաջիկայում խիստ հետաքրքիր իրողությունների ականատես կդառնանք:
Ինչպես արդեն բազմիցս նշվել է, Սերժ Սարգսյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մտադիր է (եւ այդ մասին բաց տեքստով հայտարարել է) երիտասարդացնել ապագա խորհրդարանականների ցուցակը եւ այնտեղից դուրս մղել ՀՀԿ-ական գործարարներին:
Ռուբեն Հայրապետյանի` առաջիկա խորհրդարանական ընտրություններին չմասնակցելու հայտարարությունից հետո խիստ տարօրինակ իրավիճակ է ստեղծվել: ՀՀԿ վերնախավը մնացած գործարարներին խորհուրդ է տալիս հետեւել Հայրապետյանի քայլին: Սակայն ոչ ոք մտադիր չէ հրաժեշտ տալ բաղձալի «անձեռնմխելիությանը», եւ շատերը ճանապարհներ են փնտրում ՀՀ նախագահի բարեհաճությանն արժանանալու համար:
Սակայն առաջին հայացքից տարօրինակ որոշում է կայացվել: Նրանք, ովքեր կփորձեն խցկվել ցուցակի մեջ, գործ կունենան 6-րդ վարչության հետ: Որոշվել է, որ վերջինս կմտնի ՀՀԿ-ական գործարարների ձեռնարկություններ, կոպիտ օրինախախտումներ կհայտնաբերի: Եվ պատգամավոր-գործարարը ստիպված կլինի մոռանալ պատգամավորական ցուցակի մասին` շնորհակալ լինելով, որ իր բիզնեսին չեն կպչում:
Այնպես որ` հարգելի' ՀՀԿ-ական պատգամավորներ, օրինակ վերցրեք Ռուբեն Հայրապետյանից, որն ստիպված արդեն 4-5 անգամ կրկնում էր իր որոշումը, իսկ դուք «ուղտի ականջում քնած եք»: