Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կարապետ Միքայելյանը, Р-Спорт-ի հետ զրույցում հայտարարել է, որ չի պատրաստվում գումար խնդրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահից:
«Անձամբ ինձ հետ ոչ ոք չի շփվել: Հայ լրագրողներից մեկը զանգահարել է կնոջս և ասել այն համարները, որոնցով պետք է զանգահարել: Սակայն ես չեմ պատրաստվում զանգահարել: Բացատրեմ միտքս: Ես օգնություն եմ խնդրել, բայց, միևնույն ժամանակ, ցանկություն չունեմ զանգահարելու՝ օգնություն և գումար խնդրելու: Ես դա չեմ ուզում: Բոլոր հաշիվները հասանելի են: Եթե նրանք ինչ-որ գումար ուղարկեն, ես շնորհակալություն կհայտնեմ: Շնորհականություն կհայտնեմ նաև այն պարագայում, եթե չուղարկեն, քանի որ արդեն արձագանքել են՝ իմանալով հիվանդությանս մասին»,- ասել է Միքայելյանը:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի սիրտը 3 անգամ դանդաղ է աշխատում և հավանական է, որ սրտի փոխպատվաստում անհրաժեշտ լինի, որն էլ 25-30 հազար դոլար կարժենա:
Ավելացնենք նաև, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, որ պատրաստ է ողջ գումարը վճարել: