|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ԱԺ պատգամավոր և ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր մամուլի ասուլիսում պարզաբանեց, թե որոնք են հայհոյանքի լավ կողմերը:
«Հայկական ժամանակի» լրագրողին Հայրապետյանն առաջարկել էր հղիանալ իր որդուց: Լրագրողի այն հարցին, թե պատգամավորը, հայհոյելու և դատի տալու սովորություն ունենալով, մտավախություն չունի, որ իրեն էլ դատի կտան անվայել արտահայտությունների համար, պատասխանեց. «Բա դա հայհոյել է: Առողջ գենետիկ ֆոնդով երեխա կունենա: Ես միշտ հարգանքով եմ վերաբերվել լրագրողներին, եթե նրանք հարգանքով են վերաբերվել ինձ»:
«Հետքի» լրագրողին սեռական բնույթի հայհոյանքներ տալու կապակցությամբ էլ ասաց, որ իրեն թվացել է, թե հեռախոսն անջատված է, ինքն իր համար խոսել է, իսկ լրագրողը լսել է:
Եվ առաջարկեց լրագրողին. «Կոկա-Կոլա խմիր և թարմացիր»: