կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-21 23:25
Հասարակություն

Օրինակ վերցրեք Սիրուշոյից և մի՛ք մոռանա` հայ եք, պահանջատեր եք. փաստաբանը՝ կեղծ խաղաղասերներին

Մալենային օգտագործող ֊ շահարկող սուտ խաղաղասերներին` հատկապես «արվեստագետների» շրջանում, որ երեկվանից արդարանում են` խաղաղության դարաշրջա՜ն, արվե՜ստ, բա ի՞նչ պետք է աներ, և այլն, ուզում եմ հիշեցնել Sirushoյին, ով, իմանալով` հարցազրույց վերցնել ցանկացող լրագրողն ադրբեջանցի է, կտրուկ մերժեց` նշելով` պատճառներն իր համար վեր են քաղաքականությունից և ցանկություն չունի ու անմիջապես հեռացավ։
 
Ի միջի այլոց, սպորտը կամ արվեստը ևս պետք է լինի պետականակենտրոն, այդ միջոցով ևս պետք է ներկայացվի Հայաստանի շահը և ոչ թե այդ ամենն օգտագործվի որպես փափուկ ուժ Հայաստանի դեմ։
 
Օրինակ վերցրեք Սիրուշոյից` անկախ ծափահարություններից, մրցանակներից` մի՛ք մոռանա` հայ եք, պահանջատեր եք, ազգային շահն էլ վեր է ամենից, իսկ մատաղ սերնդին դաստիարակեք հենց այս օրինակով և ոչ կեղծ խաղաղասիրությամբ։
 
Վահե Եփրիկյան
 
Փաստաբան