կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2011-10-15 11:03
Առանց Կատեգորիա

Նրանց "հայկական աշխարհը"

Նրանց "հայկական աշխարհը"

ՀԱԿ-ի քաղխորհուրդը, քննարկելով շուրջօրյա հանրահավաքների արդյունքները, եկել է եզրակացության, որ դրանք ամրապնդել են Կոնգրեսի դիրքերը, ընդլայնել նրա համախոհների շրջանակը և բացահայտել իշխանություններին դիմակայելու ռեսուրսները: Եվ իր հզորության այս միֆը նրանք ամեն կերպ փորձում են տիրաժավորել իրենց լրատվամիջոցներով։

 

Այս ընթացքում ՀՀ վարչապետն էլ արձանագրում է, որ Հայաստանում տնտեսական ճգնաժամը հաղաթահարվել է, տնտեսությունը աճում է, իսկ կոռուպցիան էլ կամաց-կամաց նահանջում է, ճիշտ է` առայժմ միայն այս տարվա գրեթե չեղած ընդունելությունների քննությունների ժամանակ:

 

Փաստորեն, հայրենի իշխանությունները և արմատական ընդդիմությունը հավասարապես տիրապետում են մի շատ ունիկալ հատկության. տեսնում ու գնահատում են այն, ինչ ոչ մի կերպ չի տեսնում ու զգում «անշնորհակալ ու չգնահատող» շարքային քաղաքացին: Իսկ պատճառն այն է, որ նրանց չի հաջողվում այս «կույր» հասարակությանը համոզել` կրել այն վարդագույն ակնոցները, կամ հավատալ իրենց լրատվամիջոցներին, որոնք իրենց համար ցանկալին պատկերում են իբրև անհերքելի իրականություն: Իշխանությունն ու ՙարմատականներն՚ այս առումով գրեթե չեն տարբերվում իրարից և  իրենց վարդագույն ակնոցներով կերտել են յուրաքանչյուրն իր, միմյանց հակադրվող հայկական վիրտուալ աշխարհներ, որտեղ իրենց այնքան ինքնաբավ ու զորեղ են զգում, որ իրական հողին կանգնելու ո'չ ցանկություն, ո'չ էլ կարիք ունեն: