կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2011-10-14 10:22
Առանց Կատեգորիա

Բլոգբասթեր

Բլոգբասթեր

Ով ում է հաշվում

 

«Եկան, դուռը թակեցին, թե մարդահամար տի անենք, տանը լինեք, - գրում է noni_no-ն` «Մարդահամար-մարդահաշիվ» վերնագրի տակ: - Ցերեկն էլ SMS էին ուղարկել, մի հատ էլ հեռախոսի համար էին տվել: Ճիշտն ասած, չհասկացա՝ որ ինչ: Զանգեմ, ո՞ւմ ուզեմ: Պիցցա չես պատվիրի, տաքսի չես կանչի»: Նա ասում է, որ դուռը թակողը տեղեկացրել է, որ «պարսիկ-մարսիկ, ում էդ պահին գտան կոնկրետ էդ տեղում ապրելուց, գրանցելու են»:

 

Բայց ավելի կարեւոր է համարում այն, որ «ինձ իմ պետությունը պտի հաշվի համաշխարհային բանկի պատվերով ու կամքով»: Այդ դեպքում, նա գրում է, որ իրավունք ունի չուզելու, որ իրեն չհաշվեն. «Իրավունք ունեմ չօժանդակելու (ի հեճուկս SMS-ի խնդրանքի): Եթե Համաշխարհային բանկն ուզում է հասկանալ, թե ինչ գլխաքանակի վրա պտի բաժանի իր տված միլիարդավոր պարտքերը, ապա դա առնվազն փարիսեցիություն է, որովհետեւ նախ պետք էր իմանալ, նոր տալ»:

 

khlurd-ը պատմում է. «Կողքիս բնակարանում, պարզվեց էս մի շաբաթում, որ սեւամորթներ են ապրում, սեփ-սեւ: Միջանցքով անցնում էի, մեկ-մեկ` չէչէ, նօնօ էին ասում, շատ չկենտրոնացա, իմ դուռն էլ թակեցին, չբացեցի` խիստ հիգիենիկ զբաղված էի»:

 

chakra97-ը գրում է մարդահամարի նշված կետերից մեկը. «Կատարել են վարձու կամ ոչ վարձու աշխատանք, անկախ այն հանգամանքից` աշխատանքը եղել է մշտական, սեզոնային կամ ժամանակավոր, մեկանգամյա կամ ՊԱՏԱՀԱԿԱՆ, նույնիսկ, եթե այդ աշխատանքի տեւողությունը կազմել է ընդամենը մեկ ժամ»:

 

Համահայկական երաշխիք

 

gago_berlin-ը պատմում է Արեւմտյան Գերմանիայի հայ համայնքներից մեկի մասին. «Հայաստանցիք համայնքում լավ ռուլիտ են անում... Գիշերվա 1-ն ա... Համայնքի քեֆից հետո մնացել են ճշտի նվիրյալ ստեղարենք մեծացած ջահելները ու քննարկում եմ Հայոց Հավերժ Հարցը»: Ու գրում է նրանց խոսակցությունը. «Ապեեեե, ոշ մի բանի վրա էլ չես կարա 100% գառանծյա տաս»: «Ո՞նց թե ախպերսսս: Ուրեմն էտի Սրբություններին չի վերաբերվըմ»: «Կապ չունիիիի»: «Ապե, ո՞վ չի կարա 100% գառանծյա տա, որ իրա հերը իրա հերն ա, թող վաբշե մեր շնչած օդը չշնչի»: «Ապե ջան, չորով որ քցես, ով ծննդատանն ա ծնվե, վաբշե դաժը չի կարա 100% գառանծյա տա, որ իրա մերը իրա մերն ա»: «Ուրեմս, խոսքի 100% գարանծյայով ոշ մեկի էլ չես կարա՞ մեր քրֆես»:

 

Մեկնաբանություններում gago_berlin-ը գրում է, որ ափսոս, ՀԱԿ-ի ցույցերը վերջացան, թե չէ. «Կարելի էր ԼՏՊ-ին խնդրել, որ իրա աֆտարիծետնի կարծիքը ասեր»: khlurd-ը նոր հայհոյանք է հորինում. «Մորից խաբված»

 

Նոր պապարացիները

 

«Հայ յութուբիստ ու հեռախոսիստ» վերնագրի տակ khlurd-ը գրում է. «Տղամարդիկ սկսել են նկարել սրճարանում նստած կամ վարսավիրանոցում, ասենք, կոշիկ հագնող կանանց: Անժելացավը լիզում է սրանց»:

 

angel-helios-ը հարցնում է. «Բա որ գցեն յութուբ ու պարզվի` իրանց ներկա կնոջ ոտքն են նկարե՞լ»:

 

Պատրաստեց Հովհ. ԻՇԽԱՆՅԱՆԸ