կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-12 16:00
Իրավական

Դատի են տվել "Ժողովուրդ"-ին

Դատի են տվել "Ժողովուրդ"-ին

Հայաստանում գործող անկախ թերթերին ֆինանսապես ճնշելու հերթը հասել է «Ժողովուրդ»-ին:

 

Թերթը հաղորդագրություն է տարածել` տեղեկացնելով, որ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը դատական հայց է ներկայացրել օրաթերթի դեմ (խմբագրությունը դեռ պաշտոնապես չի ծանուցվել այդ մասին):

 

Մարզպետը որոշել է այդ քայլին դիմել «Ժողովուրդ»-ի` հոկտեմբերի 7-ի համարում տպագրված «Մարզպետը կաշառք է վերցրել» հոդված համար, որում մարզի Թթուջուր գյուղի բնակիչ Աննա Թորոսյանը պնդում է, որ մարզպետն իր վարորդի միջոցով 3000 դոլար կաշառք է վերցրել` նույն գյուղի դպրոցում պատմության ուսուցչի թափուր տեղի մրցույթում մյուս թեկնածուի հաղթանակն ապահովելու համար: