կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-11 08:53
Իրավական

Պետական գույքի ՊՈԱԿ-ը դատի է տվել ՀԺԱՄ կուսակցությանը. «Ժողովուրդ»

Պետական գույքի ՊՈԱԿ-ը  դատի է տվել ՀԺԱՄ կուսակցությանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի ժողովրդական ազատական միություն» կուսակցությունը, որը թերևս միայն փաստաթղթերով գոյություն ունի, պարզվում է՝ ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ենթակայության տակ գտնվող «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ին 240 հազար դրամ է պարտք և այնքան ժամանակ չի վճարել, որ գործը հասել է դատարան:

 

«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ այս տարվա հոկտեմբերի 10-ին ՊՈԱԿ-ը դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով ՀԺԱՄ կուսակցությունից բռնագանձել նշված 240 հազար դրամ գումարը: Հիշեցնենք, որ ՀԺԱՄ-ի նախագահը նախկին ԱԺՄ-ական Սեյրան Ավազանն էր, որն ընդդիմադիր հայացքներից հրաժարվելուց հետո տարբեր պետական պաշտոններ է զբաղեցրել, իսկ 2001-ից ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ է: Նրան ՀԺԱՄ-ում փոխարինեց այսօրվա ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Մկրտչյանը: Իսկ ՀԺԱՄ-ի փաստացի հովանավորը Սերժ Սարգսյանի քավոր Բարսեղ Բեգլարյանն էր՝ «Ֆլեշ» ընկերության սեփականատերը»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։