Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Թերթն օրերս նամակով դիմել էր ՀՀ պետական եկամուտների կոմիտեի լրատվական ծառայությանը` խնդրելով տրամադրել տեղեկություններ, թե ինչ հարկային պարտավորություններ ունի գործարար Միկա Բաղդասարովին պատկանող «Արմավիա» ընկերությունը պետության նկատմամբ: Թերթը ՊԵԿ-ից խնդրել էր տվյալներ տրամադրել նաեւ «Արմավիայի» մաքսային վճարումների կտրվածքով:
Բնականաբար, թերթն այդպես էլ պատասխան չստացավ ՊԵԿ-ից: Այս լռության պարագայում թերթը որոշել է հրապարակել այն, ինչ իրեն հայտնի է Բաղդասարովի բիզնեսի մասին: Եվ այսպես, թերթի տեղեկություններով, Միկա Բաղդասարովին պատկանող «Արմավիա» ընկերությունը պետությանը պարտք է շուրջ հինգ միլիարդ ՀՀ դրամ` հարկերի եւ մաքսային վճարումների տեսքով: Թե ինչպես են առաջացել այս պարտքերը, եւ ինչպես է ՀՀ իշխանությունը հանդուժում, որ այս գործարարը բյուջեին պարտք մնա միլիարդներ, մեզ չի հետաքրքրում: Ճիշտ կլիներ դրանով հետաքրքրված լինեին ՀՀ իրավապահ մարմինները:
Թերթը Բաղդասարովին հորդորում է վճարել պարտքերը, այլ ոչ թե, օրինակ, թերթին դատի տալ արտատպման համար եւ պահանջել երկու միլիոն ՀՀ դրամ: Բոլոր դեպքերում թերթը պատրաստ է դատարանում ապացուցել, որ Բաղդասարովի հայցն ընդդեմ թերթի ծայրից ծայր ապատեղեկատվություն է: