|
Փոխարժեքներ
05 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.738 |
| GBP | ⚊ | £ 500.15 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր Թբիլիսյան 5 հասցեում տեղի է ունենալու ազգային բարերար Սամվել Կարապետյանի դատավարությունը։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները լուրջ են պատրաստվում այս դատավարությանը, իրենց բոլոր օղակներով փորձում են Կարապետյանի շուրջ «թալանչու» կերպար ստեղծել:
Ըստ իշխանական մեր աղբյուրների՝ հրահանգ կա, որ տարբեր քաղաքագետներ, ՔՊ-ականներ քննադատեն Սամվել Կարապետյանին ու նրա ստեղծած «Մեր ձեւով» քաղաքական միավորի ղեկավար Նարեկ Կարապետյանին: Իշխանականները երեկ ողջ օրը, մեկը մյուսին հերթ չտալով, վարկաբեկում էին Նարեկ Կարապետյանին, ծաղրում նրա արած հայտարարությունները: Բոլոր ՔՊ-ականները լծված են այդ գործին:
Հավելենք, որ երեկ «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը փոփոխվել է։
«Մեղադրանքը փոփոխվել է եւ ավելացվել Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերը (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը)»,- փոխանցել էին ՔԿ-ից:
Նշենք, որ Սամվել Կարապետյանը կալանավորվել էր հունիսի 18-ին։ Նրան մեղադրանք էր առաջադրվել իշխանությունը զավթելու եւ սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար։ Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները»։