Փոխարժեքներ
11 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մերժել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչը: Ըստ «Անադոլու» գործակալության` նա քննադատել է Սարկոզիի երեւանյան ելույթը եւ հավելել, որ Ֆրանսիայի նախագահը Թուրքիայում, Ֆրանսիայում եւ Հայաստանում «տարբեր լեզուներով է խոսում»:
«Ֆրանսիայի նախագահը խորհուրդներ է տալիս Թուրքիային: Ավելի լավ է ինքն իր խորհուրդներին ականջալուր լինի: Ֆրանսիայում, Հայաստանում եւ Թուրքիայում նա տարբեր է: Քաղաքական գործիչը չի կարող այդքան դեմք ունենալ: Քաղաքականությունն ազնվություն է պահանջում»,- հայտարարել է Էրդողանը:
Նա նաեւ հայտարարել է, թե Սարկոզին նախագահական ընտրությունների նախաշեմին «ընտրական ներդում է կատարել», սակայն «քո երկրում որ միայն 600 հազար հայ է ապրում, այլեւ` 500 հազար թուրք»:
Էրդողանը մեղադրել է Սարկոզիին Թուրքիայի հետ հարաբերությունները «ճնճիմ հաշվարկներով» փոխարինելու մեջ: «Սակայն մենք հեշտ պատառ չենք: Պետական այրին անհրաժեշտ է մտածել ոչ թե ընտրություններ, այլ սերունդների ապագայի մասին»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետը: