կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-11 17:33
Մշակույթ

"Եվրատեսիլ"-ում էլ է 50/50

"Եվրատեսիլ"-ում էլ է 50/50

Հայաստանն այս տարի մանկական «Եվրատեսիլ»-ում հանդես կգա 4-րդ համարի տակ. մրցույթը կբացի Ռուսաստանը, կփակի Բելգիան:

 

«Եվրատեսիլը» պատասխանատու աշխատանք է, այստեղ ամենակարևորը համախմբվածությունն է»,- ասաց «Եվրատեսիլ»-ի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը` հավելելով, որ այս տարի շոուն բաղկացած կլինի երկու մասից` դեկտեմբերի 2-ին` առանց քվեարկության միջոցառում, իսկ հիմնական «Եվրատեսիլը»`  դեկտեմբերի 3-ին:

 

«Քվեարկությունը լինելու է 50/50 հարաբերակցությամբ, բոլոր ելույթները կավարտվեն և նոր կսկսվի քվեարկությունը»,- ասաց Գ. Գասպարյանը:

 

Մանկական «Եվրատեսիլ»-ի գլխավոր կազմակերպիչ Սիեթսե Բաքերը նշեց, որ թեեւ Հայաստանում առաջին անգամ է անցկացվում մրցույթը, սակայն իրենք հույս ունենք, որ կազմակերպչական աշխատանքներն առանց խոչընդոտների կընթանան:

 

«Եվրատեսիլ»-ի մասնակիցները Հայաստան կժամանեն նոյեմբերի վերջին, և մինչեւ մրցույթը ելույթ կունենան տարբեր միջոցառումներում: Տոմսերը կվաճառվեն հոկտեմբերի 15-ից, արժեքը 1000-20.000 դրամ է: