|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը աշխարահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրի հետ միասին այսօր մասնակցել են Երեւանում Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի բացման արարողությանը:
«Սա դասական իմաստով թանգարան չէ, ինչպես նաեւ բնակելի տուն չէ, այն հետաքրքիր խորհրդանիշ ունի: Զուտ ճարտարապետական գաղափարը եղել է մուտք դեպի հայրենի երկիր, դեպի Արարատյան երկիր»,- լրագրողներին հայտնել է Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը:
Շինարարությունն իրականացվել է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո, ծախսվել է 678 մլն 91 հազար դրամ:
Առաջիկա երկու տարիներին Շառլ Ազնավուրի ֆոնդից բազմաթիվ նյութեր կտեղափոխվեն Հայաստան: Դրանք կլինեն կենսագրական նյութեր, սկավառակներ, պարգեւներ, լուսանկարներ, որոնց մի մասն արդեն ցուցադրվում է: Շառլ Ազնավուրի կեցավայրում մշտապես կհնչեն մեծ երգչի ստեղծագործությունները: