|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
«Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը Մադրիդում Արքայական կարգի արծաթե մեդալ է ստացել սպորտում ունեցած մեծ վաստակի համար: Պատվո շքանշանը իսպանացի մասնագետին է հանձնել արքայադուստր Դոնա Քրիստինան. տեղեկացնում է Anfieldroad.com-ը։
Բենիտեսին նամակ է տրվել Իսպանիայի սպորտի նախարար և սպորտային խորհրդի նախագահ Ալբերտ Սոլեր Սիցիլիայի կողմից, որում գրված է. «Ի նշան սպորտում ունեցած Ձեր մեծ ներդրման»:
Հիշեցնենք, որ Ռաֆայել Բենիտեսը «Վալենսիայի» հետ երկու անգամ դարձել է իսպանական Լա լիգայի հաղթող, իսկ «Լիվերպուլի» հետ 2005-ին նվաճել է Եվրոպայի գավաթը։