|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Հատված`«Առավոտ»-ի խմբագրականից
«Իշխանության և ընդդիմության «երկխոսությունը» 20 տարի է՝ ընթանում է հետևյալ տրամաբանությամբ. «Հեսա ժողովրդին դուրս կբերենք փողոց, ձեզ կքշենք, կնստենք ձեր տեղը» - «հլը տեսնենք, ոնց եք անում՝ մենք քշվողը չենք»: Իրադարձությունների կրկնվողականությունը [ընդհուպ մինչև ակտիվ քաղաքացիներին իշխանության կողմնակից ստահակների կողմից ծեծի ենթարկելը] հուշում է՝ պետք է քաղաքական մտքի, երևակայության որոշակի թռիչք, բեկում, պետք են ստանդարտից դուրս մտածող և գործող մարդիկ, որոնք ոչ շաբլոն լուծումներ կառաջարկեն: Այդպիսի մտքեր և այդպիսի ուժեր ես առայժմ չեմ տեսնում: Այսօր իշխանության համար ռեալ պայքարում է միայն ԲՀԿ-ն՝ մնացած կուսակցությունները թող չնեղանան, բայց «Բարգավաճի» արբանյակներն են: Ոչինչ չունեմ այդ կուսակցության դեմ:
Ավելին, վատ չի լինի, կարծում եմ, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ-ն մեծամասնություն ստանա՝ փոքր-ինչ ավելի թարմ դեմքեր տեսնելու և դրան հաջորդող նախագահական ընտրություններն ավելի հետաքրքիր դարձնելու ակնկալիքով: Դա նաև հնարավորություն կտա ՀՀԿ-ի «քաղաքական թևին» իր ուժերը փորձելու որպես ընդդիմություն՝ դրան էլ հետաքրքիր կլիներ հետևել: Ինչու եմ խոսում հերթական ընտրությունների մասին. որովհետև արտահերթ ընտրություններ առանց ցնցումների չեն ստացվի, իսկ ցնցումներին բոլորը, որքան հասկանում եմ, դեմ են»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: