կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-21 11:16
Առանց Կատեգորիա

Փաշինյանին ՍԴ–ի հարցը հարյուրապատիկ ավելի շատ է հետաքրքրում, քան Արցախինը․ Թևանյան

Փաշինյանին ՍԴ–ի հարցը հարյուրապատիկ ավելի շատ է հետաքրքրում, քան Արցախինը․ Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասնությամբ խորացել է Սահմանադրական դատարանին առնչվող քրեական գործի թեմայի մեջ, փոխարենը ցանկություն չունի նույնն անել Արցախի հարցում. հայտնում է Yerkir.am-ը:

Նա, մասնավորապես, նշել է. 

«Նիկոլ Փաշինյանը մտել է ՍԴ–ին առնչվող քրեական գործի, մանր տեխնիկական խնդիրների մեջ։ Զգացվում է, որ նա ամենօրյա, ես կասեի՝ ամենժամյա ռեժիմով հետևում է ընթացքին և ցուցումներ տալիս։

Նա էնտուզիազմով խոսում է դատավորներից ու ամենայն մանրամասնությամբ խորացել է այդ թեմայի մեջ, բայց նույնը չի նկատվում Արցախի հարցում։

Փաշինյանը չի տիրապետում Հայաստանի ու Արցախի համար թիվ մեկ կարևորություն ունեցող հակամարտության առարկային ու ցանկություն էլ չունի խորանալու Արցախի խնդրի մեջ։ Իրեն ՍԴ–ի հարցը հարյուրապատիկ ավելի շատ է հետաքրքրում, քան Արցախինը, որը նա դիտարկում է ոչ թե որպես ինքնորոշման ու Արցախի միջազգային ճանաչման, այլ անվտանգության ապահովման հարց (ի դեպ, Ադրբեջանը բազմիցս է խոստացել ապահովել Ղարաբաղի անվտանգությունը՝ իր տարածքային ամբողջականության շրջանակներում, և ի՞նչ)։

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ ՀՀ վարչապետի առաջնահերթությունների մասին»։