|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Այս գիշեր` ժամը 2-ի մոտակայքում, Ադրբեջանի գազատարի Աղդաշ-Մինգեչեւիր հատվածում ուժգին պայթյուն է որոտացել: Ադրբեջանի իրավապահ մարմինների տեղեկացմամբ` պատահարը գրանցվել է հենց Մինգեչեւիր քաղաքի տարածքում՝ «Նադիր բաղլար» կոչվող վայրում` խողովակաշարի բաշխիչ կետում:
Վնասվել են բազմաթիվ տներ: Պատճառների մասին դեռևս վերջնական հաղորդում չկա: Իրավապահ մարմինները շրջանառում են մի քանի վարկածներ, այդ թվում` նաեւ դիվերսիան: Սակայն կարծիքներից մեկը այն է, որ վթարը տեղի է ունեցել գազի արտահոսքի արդյունքում: