կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-24 15:46
Հասարակություն

Որսագողները հայտնաբերվել են

Որսագողները  հայտնաբերվել են

Սյունիքում օգոստոսին երեք բեզոարյան այծն են սպանել:

 

Այդ կենդանատեսակը ոչնչացման եզրին է, գրանցված է Կարմիր գրքում: Բեզոարյան այծ որսացողները կառավարության որոշմամբ, որպես տուգանք, պարտավոր են յուրաքանչյուրի դիմաց վճարել 3 մլն դրամ: Որսագողության դեպքերի առիթով քրեական գործեր են հարուցվում:

 

Առաջին դեպքը գրանցվել էր Կապանում. սպանվել էր 2 բեզոարյան այծ: Տարածքային բնապահպանական տեսչության պետ Լեւոն Պետրոսյանի հավաստմամբ` առգրավված միսը` մոտ 26 կգ, հատկացվել է ծերանոցներին եւ մանկատներին:

 

Իսկ սեպտեմբերի 23-ի երեկոյան բացահայտվել է որսագողության երրորդ դեպքը: Ոստիկանության Մեղրիի բաժին են հրավիրվել 1957 թ. ծնված Նորիկ Պ.-ն, 1967 թ. ծնված Արթուր Հ.-ն և 1971 թ. ծնված Ռոբերտ Բ.-ն: Նրանք խոստովանել են, որ օգոստոսի սկզբին Նռնաձոր գյուղի Ճապկեր կոչվող տեղամասում ապօրինի որս են արել` սպանելով մեկ բեզոարյան այծ: Նույն օրը Արթուր Հ.-ն ներկայացրել է «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ` հայտնելով, որ հանգուցյալ հորը պատկանող այդ զենքն օգտագործվել է որսագողության ժամանակ: Ինքնաձիգն ուղարկվել է փորձաքննության, կատարվում է հետաքննություն: