կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-22 11:26
Առանց Կատեգորիա

Բկին է կանգնել

Բկին է կանգնել

Սերբ թոշակառու Բրանկո Ցրնոգորացը 20 տարի շարունակ սնվել է մետաղական, ապակե ե պլաստիկ իրերով, սակայն ներկայումս որոշել է հրաժարվել իր տարօրինակ դիետայից: Պատճառն այն է, որ 80-ամյա սերբը քիչ է մնացել խեղդվի հեծանվի ոտնակ ուտելիս:

 

Վերջերս նա գրազ է եկել ընկերների հետ, որը կկարողանա 3 օրվա ընթացքում ուտել իր հեծանիվը: Սակայն, երբ հերթը հասել է ոտնակներին, նա խեղդվելուց է պրծել. գրում է Daily Mail-ը: Բժիշկները հազիվ են փրկել մետաղակերին եւ նրա ստամոքսում հայտնաբերել են մոտ 2 կգ մետաղական իրեր, այդ թվում` 2 ոսկե մատանի:

 

Վիրահատությունից հետո Ցրնոգորացը որոշել է վերադառնալ մարդկանց համար սովորական սննդակարգին: Ըստ նրա` ինքը սկսել է մետաղ ուտել, երբ նրա ծանոթներից մեկը խորհուրդ է տվել այրոցի դեմ պայքարելու համար ավազ կուլ տալ: Խորհուրդն իսկապես օգնել է, եւ սերբը սկսել է, բացի ավազից, նաեւ այլ իրեր ուտել: 20 տարվա ընթացքում նա կերել է 25 հազար լամպ, 12 հազար պատառաքաղ, մոտ 6 հազար պլաստիկ իրեր, 2,6 հազար ափսե եւ 2 հազար դանակ: