կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-10 12:38
Առանց Կատեգորիա

Վայրի սեր

Վայրի սեր

ԱՄՆ Տեխաս նահանգի «Էլ Պասո» կենդանաբանական այգում Սերի անունով էգ վագրը խանդի հողի վրա սպանել է իր սիրելիին. տեղեկացնում է Reuters-ը: 3-ամյա Սերին չի կարողացել ներել իր 6-ամյա ընկերոջը՝ Վզուիին, բազմակնության համար: Վզուիին տեղափոխել են այլ վանդակ մի ուրիշ էգի մոտ, իսկ երբ հետ են բերել Սերիի մոտ, վերջինս հարձակվել է ընկերոջ վրա եւ սպանել նրան:

«Այսպիսի ողբերգական դեպքերը չլսված-չտեսնված բան չեն։ Սակայն չի կարելի ասել, որ դրանք տարածված են»,- ասել է  կենդանաբանական այգու տնօրեն Սթիվեն Մարշալը:

Վերոհիշյալ վագրերը պատկանում են մալայական վագրերի տեսակին, որը գտնվում է վերացման վտանգի տակ. աշխարհում ընդամենը 500 այդպիսի վագր է մնացել: