|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Բոլոնիայի գործընթացին հետամուտ խմբի խորհրդի անդամները հանդիպել են Երեւանում: Հանդիպմանը մասնակցել են խորհրդի անդամ երկրների` Հայաստանի, Լեհաստանի, Հունգարիայի, Դանիայի, Ռումինիայի բարձրագույն կրթության ոլորտի և խորհրդատու մարմինների` Եվրախորհրդի, Ուսանողների եվրոպական միության և Բարձրագույն կրթության հաստատությունների եվրոպական ասոցիացիայի ներկայացուցիչները:
Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են եվրոպական բարձրագույն կրթության տարածաշրջանի հետագա զարգացումներին առնչվող մի շարք հարցեր: