Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն ու ՀՎԿ վարկանիշային թեկնածուներն այսօր հանդիպեցին Արաբկիր վարչական շրջանների ընտրողների հետ:
«Դե որ ծափ եք տալիս, մի հատ կարգին ծափ տվեք»,- ելույթից առաջ ներկաներին հորդորեց նա, ապա ներկայացրեց կուսակցության ծրագիրը:
«Այս ծրագիրը ծնվել է մեր երկարամյա քաղաքական փորձառության արդյունքում: Մեր ծրագրերը հնարավորություն կտան մարդկանց կյանքում որակական փոփոխություն կատարելու: Հասարակությունը պետք է գիտակցի, որ այլընտրանքը` մի քանի հազար դրամի, և երկիրն այս ճգնաժամից դուրս բերելը համեմատելի չեն, մեր ծրագիրը բերելու է լույս ու փոփոխություն»,- ասաց Բաղդասարյանը:
Նա հայտարարեց, որ իրենց քաղաքական կենսագրության արդյունքում բազմաթիվ պտուղներ են տվել: «Մենք հեղինակն ենք եղել Հայաստանում կրթության ոլորտի ողջ օրենսդրական բազայի, շնորհիվ այդ օրենքների` մենք Հայաստանում կարողացանք վերջ դնել դպրոցների և բուհերի վաճառքին: Մենք ենք օրենք ընդունել, որ լավ սովորող երեխաներն անվճար սովորեն: Մենք ընդունելության քննություների վերացման կողմնակիցն ենք»,- ասաց Բաղդասարյանը՝ հավելելով, որ դպրոցներում ուսուցիչներ են կրճատվելու, և բուհեր փակվեն, քանի որ ուսանողներ չկան:
«Մայրենին մեր սրբությունն է, բայց այսօր երեխան չի կարող գնալ դպրոց և առաջին դասարանից մի քանի լեզու չսովորել: Մենք պետք է զարկ տանք, որ մարդիկ տիրապետեն մի քանի լեզուների և աշխարհում մրցունակ լինեն»,- նշեց ՀՎԿ ղեկավարը:
Բաղդասարյանը հայտնեց, որ իրենց թեկնածուներից Ավագյանը մի քիչ ընկճվել է, քանի որ նրա պաստառները պատռել են: «Պաստառները պառտել են, նորից ենք կպցրել: Դրանք ճղճիմ տեխնոլոգիաներ են, որոնց դեմ մենք պետք է պայքարենք»,- հայտարարեց նա՝ նշելով, որ յուրաքանչյուր համայնքում իրենք ունեն տեղեկատվության հավաստի աղբյուրներ:
Բաղդասարյանի խոսքով՝ ՀՎԿ-ի բոլոր թեկնածուները գրագետ են: «Պետք է տարբերություն դնենք գրագետ և անգրագետ մարդկանց միջև: Այսօրվա պատգամավորների 70-80 տոկոսը 5 նախադասություն չի խոսել ԱԺ-ում, պատգամավորներ ունենք՝ ո'չ լսում են, ո'չ տեսնում, նրանք ժողովրդին տեսնում են ընտրություններից մի քանի ամիս առաջ ՝ ցուցակագրելիս»,- ասաց նա և եզրափակեց ելույթը` ասելով. «Քվեն փամփուշտից ուժեղ է, եթե այն ուղղված է հայրենիքը զարգացնելուն: Գիտակցված մարդը միշտ կարող է հաջողության հասնել»: