|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Երբ 1990 թ. օգոստոսի 23-ին Գերագույն խորհուրդն ընդունում էր Հայաստանի անկախության հռչակագիրը, բոլորը խորապես համոզված էին, որ 20 տարի անց, այսինքն՝ այսօր, ունենալու ենք կայացած, ժողովրդավարական պետություն: Նպատակը հստակ էր յուրաքանչյուրի համար, թեեւ բոլորն էին գիտացում՝ կարեւորը ոչ այնքան անկախության հռչակումն է, որքան դրա կենսագործումը:
Սակայն այսօր էլ դեռ երկրի նախագահը հայտարարում է, թե 20 տարի անց ունենալու ենք ժողովրդավարական երկիր: Ստացվում է, որ ուղղակի վատնել ենք անցած 20 տարիները` ժողովրդավարացման ճանապարհին չունենալով էական ձեռքբերումներ: 1990-ին ռոմանտիկ հավատ կար անկախությունը հռչակողների, անկախ, ժողովրդավարական Հայաստանի ապագայի նկատմամբ: Այսօր մարդիկ իրատես են. այդ հավատը սասանված է, այդ պատճառով էլ երկրի նախագահի հայտնած համոզվածությանը մարդիկ վերաբերվում են անթաքույց թերահավատությամբ: Որովհետեւ ինչպես անցած տարիներին այդ համոզվածությունը կոնկրետ գործողությունների չվերածվեց, հարմարեցվեց իշխող էլիտաների աշխարհայացքներին ու շահերին, վերածվեց քաղաքականության գործիքի, այնպես էլ այդ կործանարար գործընթացը շարունակվում է այսօր:
Ու ոչ ոք վստահ չէ, որ 20 տարի անց էլ երկրի այդ ժամանակների նախագահը ոչ թե նորից կրկնելու է ժողովրդավարական պետություն ստեղծելու համոզմունքը, այլ արձանագրելու է դրա ձեռքբերման փաստը: